Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,
ԵՐԵՄԻԱ 19:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ կործանման ու ծաղրի ենթարկեմ. ամեն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի և ցավի նրա կրած բոլոր հարվածների համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այս քաղաքը ամայի և երկարատև սուլելու առարկա կդարձնեմ. նրա մոտով ամեն անցնող կզարմանա և կսուլի նրա բոլոր պատուհասների պատճառով։ |
Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,
իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։
Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրանց թագավորներին և նրանց իշխաններին՝ նրանց մատնելու ավերի ու անապատի, ծաղրանքի ու անեծքի, ինչպես որ այս օրերում են,
քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։
Տիրոջ բարկության պատճառով նա բնակելի չպիտի լինի, այլ ամբողջովին ապականության պիտի վերածվի, և յուրաքանչյուր ոք, ով անցնի Բաբելոնով, պիտի վշտանա ու սուլի նրա բոլոր աղետների համար։
Ժողովուրդների վաճառականները զարմանքի ու ափսոսանքի ձայն արձակեցին քեզ համար։ Կորստյան մատնվեցիր ու այլևս գոյություն չես ունենալու հավիտյան”»,- ասում է Տերը՝ Աստված։
և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։
Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։
Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։
“Ողջ հողը այրվել է ծծումբով ու աղով, ոչ մի բան չի ցանվի նրա հողի մեջ ու չի բուսնի, և ոչ մի դալար բույս չի բարձրանա այդ հողից։ Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տերը կործանեց սրտմտությամբ ու բարկությամբ”։