ԵՐԵՄԻԱ 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։ |
Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
Իսկ դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետև երբ իրենց նեղության ժամանակ կանչեն ինձ, ես չպիտի լսեմ։
Տե՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը և մեր հայրերի անիրավությունները, քանզի մեղք գործեցինք քո առաջ։
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
Նրանց տներում թող գույժ լսվի, երբ նրանց վրա հանկարծակի ավազակներ բերես, որովհետև նրանք մտադրվեցին բռնել ինձ և իմ դեմ գաղտնի որոգայթներ լարեցին։
Եթե մարգարեներ են, ու նրանց մեջ կա Տիրոջ խոսքը, թող գան դեմս կանգնեն»։ Տերն այսպես է ասում. «Մնացած սպասքը, որ չհափշտակեց բաբելացիների արքան, երբ Հեքոնիային գերի տարավ Երուսաղեմից, պիտի Բաբելոն գնա»,- ասում է Զորությունների Տերը։ Իսկ Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը մնացած սպասքի՝ Երուսաղեմից Բաբելոն չտարվելու մասին
Արդարև, իմ ժողովրդի մեջ գտնվեցին ամբարիշտներ և մարդկանց ոչնչացնելու համար թռչնորսների թակարդների պես որոգայթներ ու ցանցեր լարեցին և որսում էին։
«Դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմություն մի՛ խնդրիր և մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհվիր դրանց համար, որովհետև քեզ չեմ լսելու։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։
Հովնաթանը, Դավթի մասին նպաստավոր խոսքեր ասելով իր հորը՝ Սավուղին, ավելացրեց. «Թող արքան իր ծառա Դավթի դեմ մեղք չգործի, քանի որ նա ոչ մի մեղք չի գործել քո դեմ։ Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել։