Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ահավասիկ անօրենություն երկնեց, Ցավ հղացավ և անիրավություն ծնեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:15
19 Խաչաձեւ Հղումներ  

Իր մեջ ցավեր է սաղմնավորելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու. նրա արգանդը նենգություն է ծնելու»։


Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։


Բայց քանի ելել եք ինձ վրա՝ իբրև մի որբուկի, շարժվել եք ձեր բարեկամի վրա,


Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։


Որպեսզի չլսի ճարտար թովչի ձայնը Եվ դեղ չառնի իմաստուն դեղատուից։


Ընկերոջ փոս փորողն ինքն է ընկնելու մեջը. ուրիշի վրա քար գլորողն իր վրա է գլորում։


Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,


Ահա պիտի տեսնեք, ահա ամոթահար պիտի լինեք, զուր պիտի լինի ձեր հոգու զորությունը, և կրակը ձեզ պիտի այրի։


Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։


արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ