Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Նրանց տներում թող գույժ լսվի, երբ նրանց վրա հանկարծակի ավազակներ բերես, որովհետև նրանք մտադրվեցին բռնել ինձ և իմ դեմ գաղտնի որոգայթներ լարեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 18:22
23 Խաչաձեւ Հղումներ  

«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։


Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։


շեփորի և աղաղակի օր ամուր քաղաքների և բարձր անկյունների դեմ։


Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպե՛ս ծուղակը գցեն։


Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։


արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։


Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնված կնոջ ձայնը լիներ։ Սիոնի դստեր ձայնը պիտի նվաղի, և նրա ձեռքերը պիտի թուլանան ու պիտի ասի. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղեց սպանվածների համար»։


Խրխի՛նջ բարձրացրու քո ձայնով. թող լուրը հասնի Լաիս, թող լուրը հասնի Անաթովթ.


Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ


Արդարև, իմ ժողովրդի մեջ գտնվեցին ամբարիշտներ և մարդկանց ոչնչացնելու համար թռչնորսների թակարդների պես որոգայթներ ու ցանցեր լարեցին և որսում էին։


Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Տերը բարկությամբ կործանեց և չզղջաց. թող նա առավոտները բոթ լսի, իսկ միջօրեի ժամին՝ աղաղակ,


Նրանց դատավորները գահավիժեցին ժայռի մոտ, Թող լսեն իմ խոսքերը, որ քաղցր են.


Հոգիս ձանձրացավ իմ ներսում, և սիրտս խռովվեց իմ մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ