Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։