Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 6:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Բայց քանի ելել եք ինձ վրա՝ իբրև մի որբուկի, շարժվել եք ձեր բարեկամի վրա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Նույնիսկ որբի՛ վրա վիճակ կգցեիք ու ձեր բարեկամին կվաճառեիք։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 6:27
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։


Սակայն նա էլ հողդողդալով գերի կգնա, և նրա մանուկներին քարին կխփեն նրա ճանապարհների սկզբին, նրա բոլոր թանկարժեք իրերի վրա վիճակ կգցեն, և նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կկապվեն։


Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։


Ահավասիկ անօրենություն երկնեց, Ցավ հղացավ և անիրավություն ծնեց։


Հափշտակեցին ստինքից որբին և թշվառին տառապեցրին։


որբուկի էշը քշեցին տարան ու այրու եզն անգամ վերցրին։


Այրիներին ձեռնունայն ես արձակել և որբերին չարչարել։


Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,


Նրանց տներում թող գույժ լսվի, երբ նրանց վրա հանկարծակի ավազակներ բերես, որովհետև նրանք մտադրվեցին բռնել ինձ և իմ դեմ գաղտնի որոգայթներ լարեցին։


արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։


Ահա թշնամիներդ գոչեցին, Եվ ատելիներդ իրենց գլուխները բարձրացրին։


Որպեսզի չլսի ճարտար թովչի ձայնը Եվ դեղ չառնի իմաստուն դեղատուից։


Թե որբի վրա ձեռք եմ բարձրացրել՝ հաշվելով, թե շատ են օգնականներս,


Կամ թե պատառս մենա՞կ կերա ես ու չհանեցի՞ բաժին որբերին։


Որովհետև ես աղքատին հզորի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգնական որբուկին։


Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ