Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 27:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եթե մարգարեներ են, ու նրանց մեջ կա Տիրոջ խոսքը, թող գան դեմս կանգնեն»։ Տերն այսպես է ասում. «Մնացած սպասքը, որ չհափշտակեց բաբելացիների արքան, երբ Հեքոնիային գերի տարավ Երուսաղեմից, պիտի Բաբելոն գնա»,- ասում է Զորությունների Տերը։ Իսկ Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը մնացած սպասքի՝ Երուսաղեմից Բաբելոն չտարվելու մասին

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Իսկ եթե նրանք մարգարեներ են, և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, թող մի աղոթք անեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չգնան”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 27:18
18 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամն աղոթեց առ Աստված, և Աստված բուժեց Աբիմելեքին և նրա կնոջն ու նրա աղախիններին, որոնք սկսեցին ծննդաբերել։


Դրանից հետո դուք դիմե՛ք ձեր աստվածներին, իսկ ես՝ Տիրոջը՝ իմ Աստծուն։ Այն աստվածը, որ հրով կպատասխանի, նա՛ է Աստվածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խոսք ասացիր»։


Նրանք առան իրենց տրված զվարակը և այդպես արեցին. նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։


Եզեկիա արքան և Ամովսի որդի Եսայի մարգարեն աղոթք արեցին այս բանի համար և դեպի երկինք աղաղակեցին։


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։


ու ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն։ Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպես դու տեսնում ես մեզ քո աչքերով։


«Դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմություն մի՛ խնդրիր և մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհվիր դրանց համար, որովհետև քեզ չեմ լսելու։


Իսկ եթե այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Հոբն ու Դանիելը, նրանք են միայն փրկվելու իրենց արդարության շնորհիվ»,- ասում է Ամենակալ Տերը։


Նրանց միջից մի մարդ փնտրեցի, որ ուղիղ ընթանար, բարկության ժամանակ իմ առջև հոժարակամ կանգներ, որպեսզի չջնջեի նրանց, բայց չգտա։


Եվ այժմ աղաչե՛ք ձեր Աստծու երեսը և հաշտեցրե՛ք նրան. ձեր ձեռքով եղավ դա. մի՞թե աչառությամբ որևէ բան կվերցնեմ ձեզնից,- ասում է Ամենակալ Տերը։


Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։


Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։


Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մի՛ դադարիր մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղաղակելուց, որ փրկի մեզ այլազգիների ձեռքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ