ԵՐԵՄԻԱ 17:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա կլինի հոսող ջրերի մոտ աճած ծառի նման և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։ |
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, և քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնված, քանզի դու հույսդ ինձ վրա դրեցիր”»,- ասում է Տերը։
Ահա Ասուրը՝ իբրև մի նոճի Լիբանանում՝ գեղեցիկ ճյուղերով, թավ ոստերով ու մեծությամբ բարձր. ամպերի մեջ էր նրա կատարը։
Գետի մոտերքը՝ ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու նրա շուրջը, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու։ Հենց սկզբից էլ դալար ճյուղեր են արձակելու, որովհետև գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս։ Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերևը՝ բուժիչ»։