19 Ջրերի վրա իմ արմատները լայն տարածվեին, ու ցողն էլ հանգչեր իմ հնձի վրա։
19 Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի.
Նա կլինի հոսող ջրերի մոտ աճած ծառի նման և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Ներքևում նրա արմատները չորանալու են, վերևում հունձն է փչանալու։
Ասում էի, թե գուցե տարիքս ծերության հասնի, արմավենու պես երկար ժամանակ կարենամ ապրել։
Քարակարկառի վրա է ննջելու ու մանրախիճ քարերի վրա ապրելու.