Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 31:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ահա Ասուրը՝ իբրև մի նոճի Լիբանանում՝ գեղեցիկ ճյուղերով, թավ ոստերով ու մեծությամբ բարձր. ամպերի մեջ էր նրա կատարը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ահա Ասորեստանը՝ մի եղևնի Լիբանանում, ոստերը գեղեցիկ և ստվերոտ թավուտով ու բարձր հասակով, և նրա գագաթը տերևախիտ ճյուղերից վեր էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 31:3
24 Խաչաձեւ Հղումներ  

Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,


Նա կլինի հոսող ջրերի մոտ աճած ծառի նման և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։


Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ ես վրեժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից և նրա երկրից, ինչպես վրեժխնդիր եղա ասորեստանցիների արքայից։


«Այս մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Բարձրավանդակի ընտիր-ընտիր մայրիների ճյուղերից մեկի գագաթից ոստ եմ կտրելու և բարձր լեռան վրա եմ տնկելու. այն կախ եմ տալու


Նրա զորավոր գավազանն իշխեց ազգի իշխանների վրա. որպես ծառ բարձրացավ ծառաստանների մեջ. իր վեհությունը տեսավ իր ճյուղերի առատության մեջ։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ չափից շատ բարձրացար, ճյուղերիդ ծայրերը հասան ամպերին, և ես տեսա ամբարտավանությունդ,


Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։


Նրանք գերեզման իջան նրա հետ՝ սրից խոցվածներով հանդերձ։ Իսկ նրա զավակները, որ բնակություն էին հաստատել նրա հովանու ներքո, զրկվելով իրենց կյանքից, բնաջնջվեցին։


Դրա համար էլ նա բարձրացավ ավելի վեր, քան դաշտի բոլոր ծառերը. նրա ոստերը տարածվեցին, ճյուղերը բարձրացան՝ շնորհիվ առատ ջրերի։


Ու երբ ծավալվեց, երկնքի բոլոր թռչունները նրա ճյուղերին բնակություն հաստատեցին, վայրի բոլոր կենդանիները նրա ոստերի տակ ձագեր հանեցին, և բազմաթիվ ազգեր նրա հովանու ներքո բնակություն հաստատեցին։


Աստծու դրախտի եղևնին, կաղնին ու նոճին չէին հավասարվում նրա ճյուղերին, մայրիներն ու սոսիները չէին նմանվում նրա ոստերին։ Աստծու դրախտի ոչ մի ծառ գեղեցկությամբ չէր նմանվում նրան,


Այնտեղ են Ասուրը և նրա ողջ զորքը՝ բոլորն էլ խոցված։


Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,


Բացի՛ր քո դռները, Լիբանա՛ն, և թող կրակն ուտի քո մայրիները։


Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։


Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ