ԵՐԵՄԻԱ 13:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այսպես է ասում Տերը. «Այդպես էլ ապականելու եմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի հպարտությունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Այսպես պիտի կործանեմ Հուդայի ամբարտավանությունը և Երուսաղեմի մեծ ամբարտավանությունը։ |
Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը,
Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։
Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրանց թագավորներին և նրանց իշխաններին՝ նրանց մատնելու ավերի ու անապատի, ծաղրանքի ու անեծքի, ինչպես որ այս օրերում են,
Լսեցի Մովաբի գոռոզության մասին, քանզի նա խիստ գոռոզացավ իր վեսությամբ, խրոխտությամբ ու ամբարտավանությամբ, մեծամիտ դարձավ նա։
Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։
Քանի որ ելավ նա, ով փչում է քո երեսին և փրկում նեղությունից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մեջքդ, զորացի՛ր մեծ ուժով.
Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։
Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։