Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։
ԵՐԵՄԻԱ 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկիրը մինչև ե՞րբ պետք է սուգ պահի, ու ամբողջ վայրի խոտը չորանա։ Անասուն ու թռչուն կոտորվեցին երկրի բնակիչների չարությունների պատճառով, որովհետև ասացին. «Աստված չի տեսնի մեր ընթացքը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկիրը մինչև ե՞րբ պիտի սգա, և ամբողջ դաշտի բույսերը չորանան. նրանում բնակվողների չարության պատճառով ոչնչանում են անասունն ու թռչունը, որովհետև նրանք ասացին. «Նա մեր վախճանը չպիտի տեսնի»։ |
Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։
«Սո՛ւգ արա, որովհետև երկիրը կործանվեց, երկրագունդն ավերվեց ու ամայացավ, երկրի բարձունքները սուգ առան»։
Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։
այն ենթարկվեց ավերի ու ապականության։ Ողջ երկիրն իմ պատճառով քայքայվեց ու քանդվեց, որովհետև ոչ ոք իմ զգուշացումներին ունկնդիր չեղավ, և չկա մեկը, որի սիրտը ցավի դրա համար։
«Սուգ մտավ Հուդայի երկիր, նրա դռները մնացին թափուր, խավարեցին երկրի վրա, և Երուսաղեմի աղաղակը բարձրացավ։
քանզի երկիրը լցվել է շնացողներով, նզովքից երկիրը սուգ է բռնել, անապատի արոտավայրերը չորացել են. չար է նրանց ընթացքը, նրանց ուժն էլ այն չէ, ինչ պետք է լինի։
Այս ամենի համար երկիրը սուգ պիտի անի, և վերից երկինքը պիտի խավարի, որովհետև ես ասացի և չեմ զղջալու, ես ձեռնարկեցի և հետ չեմ կանգնելու դրանից»։
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։
Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։
Սգացե՛ք լեռների վրա և ողբացե՛ք անապատի բլուրների վրա, աղաղակե՛ք, որովհետև դրանք ամայացան. այլևս մարդիկ չեն անցնում այդ տեղերով, և չեն լսվում անասունների ձայները։ Երկնային թռչուններից մինչև անասունները բոլորը զարմացան ու գնացին։
Դրա համար երկիրը կսգա և կնվաղի իր բոլոր բնակիչների, անապատի գազանների, գետնի սողունների և երկնքի թռչունների հետ, կպակասեն նաև ծովի ձկները։
Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների հոտերը, որովհետև նրանք արոտավայր չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։
«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։
Թեև թզենին չի տա իր պտուղը, և որթատունկը ծնունդ չի ունենա, ձիթենու բերքը կխաբի, և դաշտերը կերակուր չեն տա, հոտերը կպակասեն արոտավայրից, և մսուրների մեջ եզներ չեն լինի,
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։
Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև այժմ հեծեծում է և երկունքի ցավերի մեջ է։