Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Քո ոտքերը ընթանում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպե՞ս պիտի մրցես ձիավորների հետ։ Եվ հիմա այս խաղաղ երկրի՞ վրա ես հույսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Հորդանան գետը բարձրանա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի մրցեիր ձիերի հետ։ Դու, որ ապահով երկրի վրա գետին ես ընկնում, ի՞նչ ես անելու Հորդանանի թավուտներում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 12:5
14 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են, որ անցան Հորդանան գետն առաջին ամսում, երբ այն հորդառատ էր, և հալածեցին հովիտների բոլոր բնակիչներին արևելքից մինչև արևմուտք։


Ժանտագործ մարդուն աղտոտում է պղծությունը չար օրը և նեղ օրը, քանի դեռ չի մեռել։


Որդյա՛կ, մի՛ հրաժարվիր Տիրոջ խրատից և մի՛ տրտմիր նրա հանդիմանությունից,


Դրա համար էլ Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեր մասին մի՛ մարգարեացիր, ապա թե ոչ կմեռնես մեր ձեռքով»։


Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,


Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։


Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։


Ահա իբրև առյուծ՝ Հորդանան գետի հորձանքներից դուրս պիտի գա դեպի Եթամա վայրը, որպեսզի արագորեն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դեմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի ինձ հակառակ»։


Երբ Ուխտի տապանակը կրող քահանաները մտան Հորդանան գետը, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին Հորդանան գետի ջրերի մեջ (իսկ Հորդանան գետը գալիս էր ափեափ լցված, ինչպես ցորենի հնձի օրերին),


Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ