Երկիրը մինչև ե՞րբ պետք է սուգ պահի, ու ամբողջ վայրի խոտը չորանա։ Անասուն ու թռչուն կոտորվեցին երկրի բնակիչների չարությունների պատճառով, որովհետև ասացին. «Աստված չի տեսնի մեր ընթացքը»։
Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։
Սգացե՛ք լեռների վրա և ողբացե՛ք անապատի բլուրների վրա, աղաղակե՛ք, որովհետև դրանք ամայացան. այլևս մարդիկ չեն անցնում այդ տեղերով, և չեն լսվում անասունների ձայները։ Երկնային թռչուններից մինչև անասունները բոլորը զարմացան ու գնացին։
ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտերի գազանները, երկրի բոլոր սողունները, նաև երկրի երեսին գտնվող բոլոր մարդիկ դողալու են իմ ներկայությունից։ Ճեղքվելու են լեռները, տապալվելու են ձորերը, կործանվելու են երկրի բոլոր պարիսպները։