ԵՐԵՄԻԱ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծություն գործեց։ Մի՞թե աղոթքը և զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թե դրանցով դու կփրկվե՞ս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ սիրելին իմ տանն ի՞նչ ունի։ Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհ էլ պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես։ |
Կան փորձիչներ, որ առարկում են մարդկանց, իսկ երբ մեկը շտապում է կանխել, հակադրվելով ընկճվում են։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգությունը և իմ հոգու սիրելիին տվեցի իր թշնամիների ձեռքը։
քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։
«Արդարև, մարգարե ու քահանա պիղծ են դարձել. իմ տան մեջ անգամ ես տեսա նրանց չարությունները,- ասում է Տերը։-
Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։
Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։
Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և չարություն ու շնություն սիրող մի կնո՛ջ սիրիր, ինչպես Աստված է սիրում Իսրայելի որդիներին, բայց նրանք օտար աստվածների վրա են իրենց հայացքը հառել և չամիչով խմորեղեն են սիրում»։
Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան զգեստ չէր հագել։
Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր».
Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր օգտի համար, բայց ընտրության տեսանկյունից՝ սիրելի՝ իրենց հայրերի շնորհիվ։
Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։