ԵՐԵՄԻԱ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն մարդ, գիտությունից զրկված, ապուշ դարձավ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, և նրանց մեջ շունչ չկա. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։ |
«Լավ է լռեմ, քանի որ բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ չկա՛ մարդկային իմաստություն։
Բայց նրանք երես դարձրին ինձնից։ Ամոթ ու պատկառա՛նք ունեցեք դուք, որ ապավինել եք կուռքերին և ձուլածոներին ասում եք. «Մեր աստվածներն եք դուք»։
նաև բոլոր նրանք, ովքեր հաղորդակից են դառնում նրան։ Բայց ամոթահար պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր կուռքեր են ստեղծում և կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստված լինեն, բոլորովին պիտի չորանան և անտեսվեն մարդկանցից։ Պիտի հավաքվեն ամենքը, դեմառդեմ կանգնեն միասին, պիտի ամաչեն և առհասարակ ամոթահար լինեն։
Պիտի ամաչեն, ամոթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամոթով պիտի հեռանան։ Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ,
Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է արել. կապույտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պետք է բարձվելով տարվեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրա, որով տանում են։ Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև չարություն չեն անում, բայց բարություն էլ չկա նրանց մեջ։
Նրանք Աստծու ճշմարտությունը փոխանակեցին ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն։
Երբ հաջորդ առավոտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագովնը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երեսնիվայր ընկած է, Դագովնի գլուխն ու ոտքի [𝕸 չունի, Ο΄ ձեռքի] երկու թաթերը ջարդված են ու գետնին ցրված, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագովնի միայն իրանն էր մնացել։