երկրի վրա դեռ դաշտային ոչ մի բույս չէր բուսել, և վայրի ոչ մի խոտ չէր աճել, որովհետև Տերը՝ Աստված, դեռ անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը։
ԵՐԵՄԻԱ 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։ |
երկրի վրա դեռ դաշտային ոչ մի բույս չէր բուսել, և վայրի ոչ մի խոտ չէր աճել, որովհետև Տերը՝ Աստված, դեռ անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը։
Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, ու երկրի վրա սկսեց կրակ թափվել։ Տերը կարկուտ տեղացրեց եգիպտացիների ողջ երկրի վրա։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։
Այդպես պիտի վարվեմ այդ վայրի հետ,- ասում է Տերը,- նաև բնակչության հետ, որ դրա մեջ է՝ այդ քաղաքը մատնելով կործանման։
Իրենց մտքում անգամ չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որը ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ և հետո անձրև է տալիս մեզ և պահպանում է մեզ։
իր հրամանով երկնքում տեղավորեց շառաչող ջրերի առատությունը. նա երկրի ծագերից ամպեր է հանում, փայլատակումներ առաջացնում անձրևների ժամանակ, լույս է հանում իր շտեմարաններից։
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։
«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։