Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Անցնում էին մի ցեղից մյուս ցեղի մոտ, Մի թագավորությունից՝ մեկ այլ ժողովրդի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Նա, որ իր խոսքն է պատմում Հակոբին, Արդարությունն ու իրավունքը՝ Իսրայելին։


Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։


Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։


Իսկ այն երկիրը, ուր դուք պիտի մտնեք ժառանգելու համար, լեռնային ու դաշտային երկիր է և երկնքի անձրևի ջուրն է խմում։


Ամպերն ո՞վ է հաշվում իմաստությամբ։ Երկինքն ո՞վ է խոնարհեցրել երկրի վրա,


Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։


որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։


Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք և իր ավետիսն է երկրի վրա հաստատում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը։


Եվ պարծեցե՛ք նրա սուրբ անունով։ Թող ուրախ լինեն սրտերը նրանց, Ովքեր Տիրոջն են փնտրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ