Ռոբովամ արքան դրանց փոխարեն պղնձե զենքեր շինեց և հանձնեց պահակազորի զորագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 3:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա Սողոմոնի գահավորակը, նրա շուրջը վաթսուն սպառազեն մարդիկ են Իսրայելի քաջերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա Սողոմոնի գահույքը. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։ |
Ռոբովամ արքան դրանց փոխարեն պղնձե զենքեր շինեց և հանձնեց պահակազորի զորագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։
Սողոմոնը իսրայելացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր սպառազեն զինվորները, իր հեծյալները։
Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,
Նրանց, որ զինված և պատրաստված էին, և նրանց իշխաններին ասացի. «Մեր գործը մեծ է և ծավալուն, իսկ մենք ցրված ենք պարսպի շինության վրա՝ ամեն մեկն իր եղբորից հեռու։
Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։
Բոլորն էլ՝ պատերազմի հմուտ սուսերավորներ, յուրաքանչյուր այր՝ սուրն ազդրին՝ ընդդեմ գիշերվա արհավիրքների։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Սավուղի ամբողջ իշխանության ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցավ այլազգիների դեմ, և Սավուղն իր տեսած բոլոր զորավոր ու քաջ մարդկանց իր մոտ հավաքեց։
Դավիթն Անքուսին ասաց. «Այդպես թող լինի։ Հիմա դու կիմանաս, թե քո ծառան ի՛նչ է անելու»։ Անքուսը Դավթին ասաց. «Այդպես թող լինի, որովհետև քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»։
Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր անասուններն ու էշերը ձեզնից պիտի վերցվեն և իր համար տասանորդ լինեն։