Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Ռոբովամ արքան դրանց փոխարեն պղնձե զենքեր շինեց և հանձնեց պահակազորի զորագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե վահաններ շինեց և հանձնեց պահապանների գլխավորներին, որոնք պահպանում էին թագավորի պալատի մուտքը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:27
11 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն Ուրիան քնեց արքայի տան դռանը՝ նրա ծառաների հետ, և իր տուն չգնաց։


Դրանից հետո Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ և առջևից վազող հիսուն հոգի սուրհանդակ հավաքեց։


Այն ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան,


Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազորը օգտագործում էր դրանք ու հետո կախում զինարանում։


Տերն ասաց Աքիային. «Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիվանդ որդու մասին, իսկ դու այսպես և այսպես կասես նրան»։


Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, որն իր մեջքը պինդ կապելով՝ վազեց և Աքաաբից առաջ հասավ Հեզրայելի մուտքի մոտ։


Նա հարյուրապետներին, թիկնապահներին, սուրհանդակ զինվորներին ու երկրի ամբողջ ժողովրդին վերցնելով արքային դուրս բերեց Տիրոջ տնից, սուրհանդակների դռան ճանապարհով բերեց արքունի տուն և նրան թագավորական գահին նստեցրեց։


Յոթերորդ տարում Հովիդայե քահանան Տիրոջ տուն կանչեց հարյուրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինվորներին, ու նրանց Տիրոջ անունով երդվեցնելով՝ նրանց ցույց տվեց արքայի որդուն։


Արքան իրեն շրջապատող թիկնապահներին ասաց. «Գնացե՛ք ու Տիրոջ քահանաներին սպանե՛ք, քանի որ նրանք հովանավորում են Դավթին։ Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չհայտնեցին»։ Արքայի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։


Նա ասաց. «Սրանք են իրավունքները թագավորի, որ թագավորելու է ձեզ վրա. նա պիտի վերցնի ձեր որդիներին և նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջևից վազող սուրհանդակներ դարձնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ