Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։ |
Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, անդաստանի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա կամենա։
Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով. եթե գտնեք իմ եղբորորդուն, պատմե՛ք նրան, որ ես լի եմ նրա խանդակաթ սիրով։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։
Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ, Սիոնի՛ խավար դուստր, Բաբելոնից կգա քեզ վրա Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։