6 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է, և նրա աջը թող գրկի ինձ։
6 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ թող լինի, և աջ ձեռքը գրկի ինձ։
Պարփակվի՛ր նրանով, և նա կբարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, և նա քեզ իր գիրկը կառնի,
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։
Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում»։
Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ վրա, կնորոգի քեզ իր սիրով և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։