ԵՐԳ ԵՐԳՈՑ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը՝ նոճիներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահավասիկ գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրեկան, և հաճելի, և կանաչ է մեր անկողինը։ |
Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։
Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։
Ես վեր կացա՝ բացելու դուռն իմ եղբորորդու առաջ. իմ ձեռքերը զմուռս կաթեցրին, և իմ մատներից զմուռս լցվեց դռան բռնակի վրա։
Որքա՜ն գեղեցկացար և որքա՜ն քաղցրացար, և ի՜նչ հեշտալի դարձավ, օ սե՜ր իմ, քո փափկության մեջ։
Քանի որ այն, ինչ որ բարի է, նրանն է, և այն, ինչ որ լավ է, նրանն է. ցորենը՝ երիտասարդներին, և անուշարար գինին՝ կույսերին։