1 Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։
1 Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների շուշան եմ։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
«Կվերականգնեմ նրանց բնակավայրերը և ամբողջապես կսիրեմ նրանց, որովհետև իմ բարկությունը հեռացավ նրանցից։
Խնկամանների պես նրա ծնոտները բուրում են անուշահոտությունը օծման յուղերի, շուշաններ են շուրթերը նրա, որ առատ զմուռս են բուրում։
Անուշահոտության պես բարետես ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ, ինչպես Երուսաղեմը, ապշեցուցիչ գեղեցկությամբ հորինված։
Ինձ առաջնորդի՛ր քո ճանապարհով, որ գնամ քո ճշմարտությամբ, Եվ սիրտս ուրախ թող լինի՝ ակնածելով քո անունից։
Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը. նա, որ հովվում է շուշանների մեջ։ Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.
որոնք բնակվում էին Գաղաադում, Բասանում և նրանց ավաններում, Սարոնի շրջակա բոլոր գավառներում, մինչև նրանց սահմանները։
Ես իմ եղբորորդունն եմ, և իմ եղբորորդին՝ իմը. Նա, որ հովվում է շուշանների մեջ։
Սուգ արեց և տկարացավ երկիրը, Լիբանանն ամոթահար եղավ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածվեց, Գալիլեան և Կարմելոսը մերկացան։