Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
ԵՍԱՅԻ 61:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում անիրավ հափշտակությունը. արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարև, ես՝ Տերը, սիրում եմ իրավունքը, ատում եմ հափշտակությունը և անօրենությունը. ես հավատարմորեն նրանց վարձը պիտի տամ և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ»։ |
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Մի՞թե այդպիսին չէ իմ տունը հզոր Աստծու մոտ։ Նա ինձ հետ հավիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պետք է պահվի։ Իմ ամբողջ փրկությունն ու իմ ամբողջ կամքը Տերն է։ Անօրենները թող չբողբոջեն.
Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, Ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ Յոթնապատիկ սրբված և զտված հողից։
Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։
Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։
Հույսով պիտի հաստատեմ իմ իրավունքը և կշեռքով՝ իմ ողորմությունը, և նրանք, որ իրենց հույսն իզուր դրել են ստության վրա՝ ասելով՝ “Մեզ չի հասնի մրրիկը,
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմությունն է պակասելու քեզնից, ո՛չ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա»,- ասաց Տերը։
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Այսպես է ասում Տերը. «Պահպանե՛ք իրավունքը և կատարե՛ք արդարությունը, քանզի եկել հասել է իմ փրկությունը, և հայտնվելու է իմ ողորմությունը։
Ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես մնալու է և ձեր սերունդը։
Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։
Ահա գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ ես այցելելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատվածներին՝
Բայց ես ուխտս հիշելու եմ, որ քեզ հետ կապել էի մանկությանդ օրերին, և ինձ համար հավիտենական ուխտ եմ հաստատելու։
Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։
Ասում էիք՝ “Դա չարչարանքից է”. այն դուրս կփչեմ,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ եթե ինձ հափշտակված, կաղ ու վտիտ զոհ մատուցեք, մի՞թե դրանք կընդունեմ ձեր ձեռքից,- ասում է Ամենակալ Տերը։
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։