Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը։
Որովհետև ստրուկ եղանք, բայց մեր ստրկության ժամանակ չլքեցիր մեզ, Տե՛ր, Աստված մեր, և պարսից թագավորի առաջ քո ողորմությունն իջավ մեզ վրա՝ մեզ կենդանություն տալու, որպեսզի կանգնեցնենք մեր Աստծու տունը, վերականգնենք և շինենք այս անապատը, ցանկապատ և ամուր պարիսպ գցենք Հուդայի և Երուսաղեմի համար։
Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։
Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Աղաղակի՛ր և ասա՛. Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Քաղաքները դարձյալ կլցվեն բարիքներով. և Տերը ողորմելու է Սիոնին և վերստին ընտրելու է Երուսաղեմը”»։