ԵՍԱՅԻ 60:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է քեզ գիշերը լույս տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։ |
Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։
Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի, պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ, այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։
Քամուն պիտի տաս, և հողմերը պիտի տանեն դրանք, և մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայելի Սրբով։
ու ազատվողները։ Տիրոջ շնորհիվ պիտի լինի վերադարձը, և նրանք Սիոն են գալու ցնծությամբ ու հավիտենական ուրախությամբ. նրանց գլխի վրա օրհնություն պիտի լինի, և ուրախությունը պիտի հասնի նրանց. ցավը, տրտմությունն ու հեծությունը հեռացան։
Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։
Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախությանը, ուրախանալու է քո առաջ, ինչպես հնձի ժամանակ են ուրախանում և կամ ավարը բաժանելիս,
որովհետև նա է քո պարծանքը, նա է այն Աստվածը, որ քեզ համար մեծ ու փառավոր գործեր արեց, որոնք տեսան քո աչքերը։
Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։
Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։