Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 59:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կույրերի նման պատն ենք շոշափում և աչք չունեցողի պես խարխափում ենք. գլորվում ենք կեսօր ժամանակ, կարծես թե մթնշաղ լինի, կորովի մարդկանց մեջ լինելով՝ մեռելների պես ենք։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 59:10
16 Խաչաձեւ Հղումներ  

Ցերեկը խավարն է նրանց վրա հասնելու, իսկ կեսօրին խարխափելու են, ինչպես գիշեր ժամանակ։


Խավար են ճանապարհներն ամբարիշտների, և չգիտեն՝ ինչպե՜ս են գայթակղվում։


Հետևապես նրանց է ուղղված Տիրոջ խոսքը. «Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչև որ գնան, թիկունքի վրա տապալվեն, խորտակվեն, տանջվեն ու մեռնեն»։


Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Հակոբի տունը որոգայթի, և Երուսաղեմի բնակիչները ծործորների մեջ են։


Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի տկարանան, ընկնեն ու խորտակվեն. մարդիկ, որոնք ապահովության մեջ էին, պաշարման պիտի ենթարկվեն»։


Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։


առանց հապաղելու ինձ խավարի մեջ նստեցրեց, ինչպես հավիտենական մի մեռելի։


Ճանապարհների գլխին ցնցվեց ու սասանվեց նրանց զորությունը, մեռածների արյամբ պղծվեցին ու թաթախվեցին այնպես, որ նրանց հագուստները հնարավոր չէր մաքուր վիճակում նրանց վրայից հանել։


որպեսզի մեծ կոտորած անես։ Սրվի՛ր ու շողշողա՛, պատրաստվի՛ր հարվածելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդյա՛կ իմ, կտրի՛ր ամեն ծառ”։


«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։


Դրա համար տեսիլքի փոխարեն գիշեր կլինի ձեզ համար, և խավար կլինի ձեզ համար գուշակության փոխարեն. արեգակը մայր կմտնի մարգարեների վրա, և ցերեկը կխավարի նրանց վրա։


Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։


«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան, որ դարձի չգան և չբժշկվեն» (հմմտ. Ես. 6.10)։


Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ հավիտենապես զրկված ու կողոպտված կլինես, և ոչ ոք օգնության չի գա քեզ։


Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։