Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ցերեկը խավարն է նրանց վրա հասնելու, իսկ կեսօրին խարխափելու են, ինչպես գիշեր ժամանակ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ցերեկով մութի են հանդիպում, կեսօրին էլ գիշեր ժամանակի պես խարխափում են։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 5:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Շոշափելու են խավարը և ոչ թե լույսը, մոլորվելու են հարբածի նման։


խավարից էլ չի փրկվելու։ Նրա բողբոջը հողմն է թառամեցնելու. թափվելու է ծաղիկը նրա։


Լույսից խավար են քշելու նրան,


Համակ խավարն է սպասում նրան, և անշեջ հուրն է նրան ճարակելու։ Եկվորն է չարչարելու նրա ընտանիքը։


Քո լույսը քեզ համար խավար դարձավ. քնի մեջ քեզ ջրերը ծածկեցին։


Երկրում ապրեցին, սակայն չիմացան. արդարության ճանապարհը չճանաչեցին. նրա շավիղով երբեք չընթացան։


Մերժեցի՞ր լույսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտավանների։


Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և եգիպտացիների երկրի վրա խավար կտիրի, թանձրամած խավար»։


Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և եգիպտացիների ողջ երկրի վրա երեք օր խավար, մեգ ու մութ եղավ։


Խավար են ճանապարհներն ամբարիշտների, և չգիտեն՝ ինչպե՜ս են գայթակղվում։


Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու


«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։


Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ հավիտենապես զրկված ու կողոպտված կլինես, և ոչ ոք օգնության չի գա քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ