Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ճանապարհների գլխին ցնցվեց ու սասանվեց նրանց զորությունը, մեռածների արյամբ պղծվեցին ու թաթախվեցին այնպես, որ նրանց հագուստները հնարավոր չէր մաքուր վիճակում նրանց վրայից հանել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Կույրերի նման թափառեցին փողոցներում, եղծված արյունով, որ նրանց հագուստներին ոչ ոք չէր կարող կպչել։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:14
15 Խաչաձեւ Հղումներ  

Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։


Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։


Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։


Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։


Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։


Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։


Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։


Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։


Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,


Եվ նրանք, որ արդար մարդիկ էին, սրանցից վրեժ են լուծելու, վրեժ, որ պահանջում են շնացածներից, նաև արյան վրեժ, որովհետև սրանք շնացողներ էին, և արյունն իրենց ձեռքերի վրա էր։


«Կնեղեմ մարդկանց, և կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը վերցրին սնոտի բաների համար, որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու. կթափի նրանց արյունը հողի նման, և նրանց մարմինները՝ աղբի պես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ