ԵՍԱՅԻ 58:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։ |
Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, և նրանք, ովքեր ցրված են Ասորեստանի երկրում և կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղեմի սուրբ լեռան վրա երկրպագեն Տիրոջը։
Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։
քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։
Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։
Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարում՝ իններորդ ամսին, Երուսաղեմի ամբողջ բնակչությունը, Հուդայի քաղաքներից Երուսաղեմ եկած համայն ժողովուրդը և Հուդայի տունը հավաքվեցին Տիրոջ առաջ՝ պահեցողության համար։
Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, եթե դատելու ես, դատի՛ր արյունահեղության քաղաքը և խայտառակի՛ր նրա բոլոր անօրենությունները։
Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե չես դատելու Ոողային ու Ոողիբային, նրանց պատմելու իրենց անօրենությունները.
«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։
«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։
Այս ամենը խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի թե որևէ մեկը քեզ արհամարհի։
Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.
Այնուհետև տեսա, որ ահա երկնքում բացված մի դուռ կար, և փողի ձայնը, որ լսել էի դրանից առաջ, խոսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, և քեզ ցույց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։