Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 56:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նրա պահապանները կույր են, բոլորն էլ գիտություն չունեն. նրանք բոլորը համր շներ են, չեն կարողանում հաչել, պառկում են, երազում, սիրում են մրափել։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 56:10
24 Խաչաձեւ Հղումներ  

Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք նրանցից, ովքեր թլփատվում են,


քանի որ Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց և խցանեց ձեր, ձեր մարգարեների, ձեր իշխանների ու ձեր ծածկատեսների աչքերը։


Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։


Ընկան քո զորավարները, ո՜վ Աշուրի թագավոր, կոտորվեցին քո զորքերը, քո ժողովուրդը ցրվեց լեռները, և չկա մեկը, որ նրանց հավաքի։


Իսկ եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, բայց փողով նշան չտա, ժողովուրդն էլ չզգուշանա, վրա հասած սուրը նրանցից մեկին բռնի, ապա սա իր անօրենության պատճառով բռնված կլինի. բայց սրա արյունը դետից եմ պահանջելու”։


Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին։


Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։


Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում էին Երուսաղեմի վրա և նրա համար խաղաղություն էին գուշակում, բայց խաղաղություն չկար”»,- ասում է Ամենակալ Տերը։


Քո պահապանների ձայնը բարձրացավ, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տերը ողորմելու է Սիոնին։


Ապշահար եղաք, հիմարացաք, թմրեցիք, է՛լ ավելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց և ո՛չ էլ ցքիից.


Ճանապարհների գլխին ցնցվեց ու սասանվեց նրանց զորությունը, մեռածների արյամբ պղծվեցին ու թաթախվեցին այնպես, որ նրանց հագուստները հնարավոր չէր մաքուր վիճակում նրանց վրայից հանել։


քահանաները թող իրենց վերցնեն ամեն մեկն իր ծառայության եկամուտը, որպեսզի, որտեղ Տիրոջ տան քանդված մասեր լինեն, նորոգվեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ