Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նրանցից վրե՞ժ լուծեմ, մարդո՛ւ որդի. իրենց հայրերի մեղքերի վկայությունը դի՛ր իրենց առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Մի՞թե նրանց դատելու ես, դատելո՞ւ ես, ո՛վ մարդու որդի, դու իրենց հայրերի պիղծ բաները իմացրո՛ւ նրանց

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:4
16 Խաչաձեւ Հղումներ  

«Եվ դու, մարդո՛ւ որդի, եթե դատելու ես, դատի՛ր արյունահեղության քաղաքը և խայտառակի՛ր նրա բոլոր անօրենությունները։


Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե չես դատելու Ոողային ու Ոողիբային, նրանց պատմելու իրենց անօրենությունները.


Թե՞ չգիտեք, որ սրբերն են դատելու աշխարհը։ Եվ եթե ձեր միջոցով է դատվում աշխարհը, ապա արժանի չե՞ք չնչին հարցերի դատեր անելու։


Եվ նրանք, որ արդար մարդիկ էին, սրանցից վրեժ են լուծելու, վրեժ, որ պահանջում են շնացածներից, նաև արյան վրեժ, որովհետև սրանք շնացողներ էին, և արյունն իրենց ձեռքերի վրա էր։


Նոյը, Հոբն ու Դանիելն էլ այնտեղ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- որ նրանց տղաներն ու աղջիկները չեն մնալու, այլ նրանք երեքն են միայն իրենց հոգիները փրկելու իրենց արդարության շնորհիվ»։


Իսկ եթե այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Հոբն ու Դանիելը, նրանք են միայն փրկվելու իրենց արդարության շնորհիվ»,- ասում է Ամենակալ Տերը։


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


Իսկ դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետև երբ իրենց նեղության ժամանակ կանչեն ինձ, ես չպիտի լսեմ։


«Դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմություն մի՛ խնդրիր և մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհվիր դրանց համար, որովհետև քեզ չեմ լսելու։


Այժմ, Հուդայի այրե՛ր և Երուսաղեմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արեք.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ