Տե՛ր իմ, Տե՛ր, դույզն իսկ չնվաստացա քո առաջ։ Դու խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թե այս է մարդկային օրենքը, Տե՛ր իմ, Տե՛ր։
ԵՍԱՅԻ 55:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,- ասում է Տերը,- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։- |
Տե՛ր իմ, Տե՛ր, դույզն իսկ չնվաստացա քո առաջ։ Դու խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թե այս է մարդկային օրենքը, Տե՛ր իմ, Տե՛ր։
Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։
Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։
Ամեն օր իմ ձեռքը երկարեցի դեպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թե ճիշտ ճանապարհով, այլ իրենց մեղքերի հետևից։
Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։
«Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-
Բայց Իսրայելի տունը կասի՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ, ո՛վ Իսրայելի տուն։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։
Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։
Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։