ԵՍԱՅԻ 51:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի հորդությունը և ծովերի խորությունները ճանապարհ դարձրեց, որպեսզի այնտեղով անցնեն փրկվողներն Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերում ճանապարհ բացեցիր փրկվածների անցնելու համար։ |
Իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքի վրայով, և ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։
Արդարությամբ առաջնորդեցիր քո այս ժողովրդին, որին փրկեցիր, քո զորությամբ բերեցիր դեպի քո սուրբ բնակավայրը։
Տերն անապատ պիտի դարձնի Եգիպտոսի ծովը և սպառնալիքով իր ձեռքը պիտի երկարի Եփրատի վրա և ուժեղ փչելով՝ այն յոթ առուների պիտի վերածի, որպեսզի կոշիկով համարձակ կարողանան անցնել այն։
Այն ժամանակ մի անցուղի պիտի բացվի Ասորեստանում պահպանված իմ ժողովրդի համար, ինչպես այն ճանապարհը, երբ իսրայելացիները հեռանում էին եգիպտացիների երկրից։
Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։
Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։
Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ և նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների և ճահճուտները ցամաքեցնեմ։
Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։
Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։
իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ-որ պատգամաբեր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը. և որովհետև նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց և բարձրացրեց նրանց հար ու հավիտյան։
Կանցնեն նեղ ծովով և կխփեն ծովի ալիքներին. կցամաքեն գետերի բոլոր խորությունները, կկործանվի ասորեստանցիների ողջ հպարտությունը, և կվերանա եգիպտացիների իշխանությունը։