ԵՍԱՅԻ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։ |
Դխոժքն ու մահը, տարտարոսն ու կանանց սերը, երկիրը, որ չի հագենում ջրով, ջուրը և հուրը չեն ասում երբեք. «Բավական է»։
Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։
Դժոխքն անհանգստացավ քեզ ընդունելիս, միանգամից ոտքի ելան մահացած բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին, իրենց գահերից վեր ելան հեթանոսների բոլոր թագավորները։
Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.
Թմբուկների ցնծությունը դադարեց, ամբարիշտների հպարտությունն ու մեծությունը տեղի տվեցին, քնարների ձայները լռեցին։
Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։
Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնորդը թող չուրախանա, վաճառողն էլ թող չողբա, որովհետև ամբողջ բազմության վրա բարկությունն է տիրում։
Սակայն կասկածողն ու արհամարհողն ամբարտավան մարդ է և ոչինչ ավարտին չի հասցնի, ով իր անձն ընդարձակեց դժոխքի պես և անհագ եղավ, ինչպես մահը, իր մոտ հավաքեց բոլոր հեթանոսներին և իր մեջ կամփոփի բոլոր ժողովուրդներին։
«Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։
Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։