Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնորդը թող չուրախանա, վաճառողն էլ թող չողբա, որովհետև ամբողջ բազմության վրա բարկությունն է տիրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եկավ ժամանակը, օրը մոտեցավ, գնողը թող չուրախանա, և ծախողը չողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բորբոք բարկություն կա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 7:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Գնորդն ասում է. «Վա՜տ է, վա՜տ է», բայց հեռանալիս պարծենում է իր գնումով։


Ես կպահպանեմ առավոտ ու գիշեր։ Եթե դու ինձ հարցնես, հարցրո՛ւ և եկ ինձ մո՛տ բնակվիր»։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։


Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. չեղյալ եմ համարելու այդ առակը, և Իսրայելի տունն այլևս այդ առակը չի ասելու, որովհետև պիտի ասես նրանց, որ մոտ են օրերն ու կատարվելու են բոլոր տեսիլքների պատգամները։


քանզի մոտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. հասել է ազգերի վախճանը։


Ահա և Տիրոջ օրը. ահա հասել է վախճանը։ Եկել է տագնապը, ծաղկել է գավազանը. գլուխ է բարձրացրել ամբարտավանությունը։


Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա


Քանի որ մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ արագահաս. Տիրոջ օրվա ձայնը խիստ է և դառն՝ զորավոր կարգված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ