Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 24:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Թմբուկների ցնծությունը դադարեց, ամբարիշտների հպարտությունն ու մեծությունը տեղի տվեցին, քնարների ձայները լռեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Դադարել է թմբուկների բերկրանքը, կտրվել է ուրախացողների աղմուկը, դադարել է քնարի բերկրանքը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 24:8
16 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար կդառնամ ու կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին ու ձեթը՝ իրենց ժամանակին. նրանից կխլեմ նաև իմ հագուստը և իմ կերպասը, որպեսզի չծածկի իր ամոթույքը։


Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների և փողհարների ու թմբկի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ,


Նա երաժիշտներիդ բազմությունը ցրելու է, և քո մեջ երգի ձայներ այլևս չեն լսվելու։


Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։


Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։


քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։


Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի գործերին ուշադրություն չեն դարձնում։


Քնարս սուգի է շրջվել, սիրտս և երգս՝ լացուկոծի մեջ»։


Պիտի երկրպագեմ քո սուրբ տաճարում Եվ խոստովանեմ անունդ Քո ողորմության և ճշմարտության համար. Ամեն ինչում մեծարեցիր քո սուրբ անունը։


Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։


Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։


Ծերերն այլևս չէին նստում դարպասների մոտ, իսկ ընտրյալ մարդիկ դադարեցին օրհնություններ երգելուց։


Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր,


Գիշերն այն թող ցավերի մեջ լինի, և ուրախություն ու խնդություն թող չլինի։


արդ, դրա համար կգերեվարվեն բռնակալների իշխանության կողմից, և կկտրվի Եփրեմի երիվարների խրխնջյունը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ