ԵՍԱՅԻ 49:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի և ուխտի համար հեթանոսներին տվեցի քեզ՝ երկիրը վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին տալու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները |
Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։
«Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է։ Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրավվի, իսկ ցերեկը խորտակվի նրա պարիսպը։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգուն։ Իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։
«Ես՝ Տերը՝ Աստված, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս՝ ազգերին,
իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։
Արդարև, քո ավերակները, ամայացած ու կործանված երկիրը նեղվածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, և քեզ կուլ տվողները քեզնից պիտի հեռանան։
Իմ խոսքերը քո բերանը պիտի դնեմ և իմ ձեռքի հովանու տակ պիտի առնեմ, որովհետև երկինքը կանգնեցրեցի, երկրի հիմքերը հաստատեցի և ասացի Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։
Աջ ու ձա՛խ տարածվիր, և քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին և պիտի կառուցի ավերված քաղաքները։
երբ աղաղակես, և քեզ չեն փրկելու քո նեղությունից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։
Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։
Ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես,
հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու կողմից հատուցման օրը, մխիթարելու բոլոր սգավորներին,
Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։
Հակոբի և Հուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպեսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրյալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն և բնակվեն այնտեղ։
որովհետև Աստված ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ և փրկության օրը օգնեցի քեզ» (Ես. 49.8)։ Ահա հիմա ընդունելի ժամանակն է, ահա հիմա փրկության օրն է։
և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։