Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 58:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Այսպե՞ս կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ, իբրև մի օր, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը ծռել կնյունի պես, քուրձն ու մոխիրը փռել իր տակ. դու սա՞ ես ծոմապահություն կոչում և Տիրոջը ընդունելի օր։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 58:5
22 Խաչաձեւ Հղումներ  

Երբ արքան կնոջ այս խոսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, և քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրա, ժողովուրդը տեսավ, որ նա իր հագուստի տակից մարմնի վրա քուրձ էր հագել։


Հովսափատը վախեցավ, երեսն ուղղելով դեպի Տերը՝ աղոթեց և ամբողջ Հուդայում ծոմ հայտարարեց։


Ապա Եզրասը, ելնելով Աստծու տնից, գնաց գանձատուն՝ Եղիսուբի որդի Հոհանի մոտ. հաց չկերավ և ջուր չխմեց, այլ ողբում էր բազմության անօրենությունների և մեծամեծ մեղքերի վրա։


Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,


Եվ Հոբը նստեց քաղաքից դուրս՝ աղբանոցում, խեցու մի կտոր առած՝ քերում էր թարախը։


Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի և ուխտի համար հեթանոսներին տվեցի քեզ՝ երկիրը վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին տալու,


և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։


հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու կողմից հատուցման օրը, մխիթարելու բոլոր սգավորներին,


Սա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի. յոթերորդ ամսվա տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը. այդ օրը ոչ մի գործ չպետք է անեք։ Դա վերաբերում է և՛ տեղաբնակ իսրայելացուն, և՛ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտին։


որովհետև դա շաբաթների շաբաթն է։ Սա ձեզ համար պիտի լինի հանգստյան օր, և դուք զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը։ Դա թող հավիտենական օրենք լինի։


«Խոսի՛ր երկրիդ ժողովրդի և քահանաների հետ ու կասես. “Եթե պահք պահեք և կոծ անեք հինգերորդ կամ յոթերորդ ամիսներին, ահա յոթանասուն տարի, մի՞թե ինձ համար պահք պահած կլինեք։


«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» (Ես. 61.1-2)։


Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ