ԵՍԱՅԻ 48:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գիտեի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։ |
Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։
Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Բայց երբ հանգստացան, դարձյալ չարիքներ գործեցին քո առաջ, և դու թողեցիր նրանց իրենց թշնամիների ձեռքը, որոնք չարչարեցին նրանց, և նրանք դարձյալ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց ու փրկեցիր նրանց քո բազում ողորմությամբ։
Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։
և քեզ կտանի այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Բայց ես չեմ գա ձեզ հետ, որովհետև խստապարանոց ժողովուրդ եք, որ չլինի թե ճանապարհին ձեզ կոտորեմ»։
Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։
Թեև փարավոնը տեսավ, որ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացավ նրա սիրտը, և նա ժողովրդին չարձակեց։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։
Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։
Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։
Բայց ամեն օր հորդորե՛ք միմյանց, քանի այդ «այսօրը» դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։