ԵՐԵՄԻԱ 19:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ15 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ15 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այս քաղաքի վրա և նրա բոլոր քաղաքների վրա այն ամբողջ չարիքը պիտի բերեմ, որ վճռել եմ նրա դեմ. որովհետև նրանք պնդացրել են իրենց պարանոցը, որպեսզի իմ խոսքերը չլսեն”»։ Տես գլուխը |
Եվ դարձյալ զգուշացրիր նրանց՝ դառնալու քո Օրենքին, իսկ նրանք հիմարությամբ անմտանալով չանսացին քո օրենքներին և մեղանչեցին քո հրամանների և պատվիրանների դեմ, որ դու ասել և հրամայել էիր, որպեսզի մարդկանցից ով կատարի քո պատվիրանների խոսքերը, ապրի նրանցով։ Իսկ նրանք դարձրին իրենց թիկունքները, խստապարանոց դարձան և չլսեցին քո խոսքը։