Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Բայց երբ հանգստացան, դարձյալ չարիքներ գործեցին քո առաջ, և դու թողեցիր նրանց իրենց թշնամիների ձեռքը, որոնք չարչարեցին նրանց, և նրանք դարձյալ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց ու փրկեցիր նրանց քո բազում ողորմությամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Իսկ երբ որ նրանք հանգստացան, դարձյալ չարություն արեցին քո առաջ, և դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքին, որոնք տիրեցին նրանց վրա։ Եվ դարձյալ քեզ աղաղակեցին, և դու երկնքից լսեցիր և նրանց շատ անգամ ազատեցիր քո ողորմությամբ։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 9:28
12 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։


ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակության տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամեն մեկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։


Սամեգարը մեռավ։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։


Այդ օրը մովաբացիներն ընկճվեցին Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Ավոդը դատեց նրանց մինչև իր մահը։


Արդ, դարձի՛ր երկնքից և քո սուրբ ու փառավոր տաճարից նայի՛ր, թե որտե՛ղ են քո նախանձախնդրությունն ու զորությունը, որտե՛ղ են քո մեծ ողորմությունն ու գթությունը, որոնցով ներում էիր մեզ։


Եվ երբ դատավորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրենություն էին անում իրենց հայրերից ավելի՝ գնալով օտար աստվածների հետևից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դեն չէին նետում իրենց սովորույթները և հետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։


Թող ուղիղները տեսնեն և ուրախ լինեն, Եվ ամեն անօրեն բերանն իր փակի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ