Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 48:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Քեզ պատմվեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տվեցի քեզ, որպեսզի երբեք չասես. “Դրանք իմ կուռքերը կատարեցին”, չասես. “Քանդակվածները և ձուլածո կուռքերը պատմեցին ինձ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դրա համար ես քեզ վաղուց հայտարարեցի այդ մասին, դեռ չեղած՝ իմացրի քեզ, որպեսզի չասես. “Իմ կուռքն է կատարել դրանք, իմ քանդակած ու ձուլած արձանն է հրամայել դա”։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 48:5
10 Խաչաձեւ Հղումներ  

քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։


Ո՞վ է ինձ նման, թող առաջ գա, ձայն հանի, պատմի ու ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաև այն, ինչ գալու է. մինչև գալը թող պատմեն ձեզ։


Մի՛ զարմացեք և մի՛ շփոթվեք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, և ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ անգամ կարող եք վկա լինել ինձ համար, թե կա՞ այլ Աստված, բացի ինձնից»։


«Հավաքվե՛ք և եկե՛ք, միասին խորհե՛ք, ո՛վ դուք՝ հեթանոսներից փրկվածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտե կուռքը և աղոթում էին աստվածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։


որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։


Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին. դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան. ես հանկարծակի կատարեցի, և եղան։


ինչպես որ խոսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարեներն էին.


Նրա գործերը հայտնի են ի սկզբանե։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ