և հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան պատասխանեց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան առավ քողն ու գցեց իր վրա։
ԵՍԱՅԻ 47:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկա՛նք վերցրու, ալյո՛ւր աղա, դե՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետի միջով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, բա՛ց լաչակդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետերի միջով։ |
և հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան պատասխանեց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան առավ քողն ու գցեց իր վրա։
Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։
և եգիպտացիների երկրում կմեռնեն բոլոր անդրանիկները՝ իր գահին բազմած փարավոնի անդրանիկից մինչև երկանքի մոտ աշխատող աղախնի անդրանիկն ու բոլոր անասունների առաջնածինները։
ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնեն աքլորականչին, և պիտի նվաղի երգող աղջիկների ձայնը,
Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն՝ բացելով եգիպտացիների ամոթույքը։
Դրա համար էլ Աստված պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանական դուստրերին, այն օրը Տերը պիտի մերկացնի նրանց զարդարանքը։
բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշաքողը, բանված, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գոտիները։
Եվ եթե քո սրտում ասես՝ “Ինչո՞ւ այս բանը պատահեց ինձ հետ”, ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո կրունկները բացվեցին քո հետևից՝ խայտառակելով քեզ։
Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։
Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա և նրա երկրի վրա իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր և մեծամեծ թագավորներ։
Ընտիր ու պատվական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արվելով, ուժասպառ եղան։
Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։
Բարությամբ բնակվողը չելա՞վ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, կո՛ծ արեք այն տան վրա, որ մոտ է նրան. ձեզնից կվերցնի ցավի հարվածները։
Եվ եթե երկու կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի։ Երկու կին միասին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»։
Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։
Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։