Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։
Այսպես է ասում Տերը. “Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։
և եգիպտացիների երկրում կմեռնեն բոլոր անդրանիկները՝ իր գահին բազմած փարավոնի անդրանիկից մինչև երկանքի մոտ աշխատող աղախնի անդրանիկն ու բոլոր անասունների առաջնածինները։