Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 և եգիպտացիների երկրում կմեռնեն բոլոր անդրանիկները՝ իր գահին բազմած փարավոնի անդրանիկից մինչև երկանքի մոտ աշխատող աղախնի անդրանիկն ու բոլոր անասունների առաջնածինները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 և Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը և բոլոր անասունների առաջնածինները։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 11:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե երկու կին մի երկանքով աղալիս լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։


Արեգակին ստեղծեց՝ իբրև ցերեկվա իշխան, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Նրանց կուռքերին ծառայեցին, Որ գայթակղություն եղավ նրանց։


Երբ փարավոնի սիրտը կարծրացավ, ու մեզ չարձակեց, Տերը եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունների առաջնածինները։ Այդ պատճառով էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում ամեն մի արուի, որ արգանդ է բացում, և իմ որդիներից բոլոր անդրանիկներին փրկագին պետք է տամ”։


Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։


Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։


Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։


Հավատո՛վ կատարեց Զատիկը և արյան շաղ տալը, որպեսզի անդրանիկներին կործանողը չմոտենա նրանց։


Ընտիր ու պատվական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արվելով, ուժասպառ եղան։


Երկա՛նք վերցրու, ալյո՛ւր աղա, դե՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետի միջով,


Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ