Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՄԻՔԻԱ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Բարությամբ բնակվողը չելա՞վ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, կո՛ծ արեք այն տան վրա, որ մոտ է նրան. ձեզնից կվերցնի ցավի հարվածները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ո՛վ Սափիրի բնակչուհի, մերկ ու ամոթով անցի՛ր, դուրս չի գալու Սաանանի բնակչուհին, Բեթսելում կոծ է. ձեզնից պիտի հեռացվի նրա օգնությունը։

Տես գլուխը Պատճենել




ՄԻՔԻԱ 1:11
12 Խաչաձեւ Հղումներ  

Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն՝ բացելով եգիպտացիների ամոթույքը։


«Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված,- կբացեմ քո զգեստները և կգցեմ քո երեսի վրա, ազգերին ցույց կտամ քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։


Դրա համար կկոծի և կողբա, մերկ ու բոբիկ կքայլի, կոծ կանի վիշապների նման և կսգա հուշկապարիկների դուստրերի պես,


Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։


ահա սրանց համար քո դեմ եմ հավաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակվում էիր, քո բոլոր սիրելիներին ու ատելիներին քո դեմ եմ հանելու, նրանց հավաքելու և քեզ շրջապատել եմ տալու, քո բոլոր չարագործությունները բացահայտելու եմ նրանց առաջ, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակությունները։


«Մի նշա՛ն տվեք Մովաբին, որը տոչորվելով պիտի տոչորվի, իսկ նրա բոլոր քաղաքները անապատի պիտի վերածվեն բնակիչներ չլինելու պատճառով»։


փախե՛ք ու փրկե՛ք ձեր անձերը ու կլինեք անապատի ցիռի նման։


Եվ եթե քո սրտում ասես՝ “Ինչո՞ւ այս բանը պատահեց ինձ հետ”, ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո կրունկները բացվեցին քո հետևից՝ խայտառակելով քեզ։


Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես բնից քշված թռչնի պես։ Սակայն դու, Առնո՛վն,


Սենանը, Ադասան, Մակդաղգադը,


Եվ ձորը կկցվի իմ լեռներին մինչև Ասայել ու կխցանվի, ինչպես որ խցանվեց երկրաշարժի պատճառով Հուդայի արքա Ոզիայի օրերին։ Եվ կգա կհասնի Տերը՝ իմ Աստվածը, և բոլոր սուրբերը՝ նրա հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ