Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:65 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

65 և հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան պատասխանեց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան առավ քողն ու գցեց իր վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

65 Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:65
9 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Սառային ասաց. «Ահա հազար սատեր տվեցի քո եղբորը։ Այն թող քո և քեզ հետ եղող կանանց պատվի համար լինի։ Միշտ ճշմարտությո՛ւնը պատմիր»։


Ռեբեկան նույնպես աչքերը վեր բարձրացրեց, տեսավ Իսահակին ու անմիջապես իջավ ուղտից


Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։


Թամարն իր վրայից հանեց այրիության զգեստները, քող նետեց երեսին, զարդարվեց ու նստեց Ենանի դարպասների մոտ՝ Թամնա տանող ճանապարհի վրա, որովհետև տեսավ, որ Սելովմը մեծացել է, բայց Հուդան իրեն կնության չի տալիս նրան։


բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշաքողը, բանված, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գոտիները։


Երկա՛նք վերցրու, ալյո՛ւր աղա, դե՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետի միջով,


Դրա համար, աղոթելիս կինը պետք է քող դնի գլխին հրեշտակների ներկայության պատճառով։


Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ