Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև ես նրանից վախենում եմ. գուցե գալով ոչնչացնի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ։
ԵՍԱՅԻ 43:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշեցրո՛ւ ինձ, միասին դատ անենք. դու ի՛նքդ պատմիր, որ արդարանաս։ |
Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև ես նրանից վախենում եմ. գուցե գալով ոչնչացնի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ։
Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։
Բոլոր ազգերը հավաքվեցին միասին, նրանցից իշխաններ պիտի հավաքվեն. ո՞վ պիտի պատմի այս, և կամ ո՞վ պիտի հայտարարի ձեզ. թող բերեն իրենց վկաներին և արդարանան, թող լսեն և ասեն ճշմարտությունը։
քանի որ մոտ է նա, ով արդարացնելու է ինձ։ Ո՞վ է իմ ոսոխը, թող գա և կանգնի մեջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մոտենա ինձ.
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։
Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։
որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։